Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպման մանրամասները - Mediamax.am

Հոկտեմբեր 02, 2025
242 դիտում

Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպման մանրամասները


Լուսանկարը` արխիվային լուսանկար


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Կոպենհագենում տեղի ունեցած հանդիպման ժամանակ «վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ»։

Փաշինյանը Կոպենհագենում հանդիպել է Ալիեւին

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, «կողմերն ընդգծել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների նշանակալիությունը։ 

 

Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը կարեւորել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության օգուտները, քննարկել են Ադրբեջանի տարածքում ենթակառուցվածքների զարգացման եւ Հայաստանի տարածքում «TRIPP» նախագծի իրականացման առաջընթացը՝ մտքեր են փոխանակել Վաշինգտոնի հռչակագրի իրագործման շուրջ։

 

Այս համատեքստում կողմերը ողջունել են ԵԱՀԿ Մինսկի գործընթացը եւ դրա հետ առնչվող բոլոր կառույցների աշխատանքը դադարեցնելու վերաբերյալ միաձայն ընդունված որոշումը։

 

Կողմերը կարեւորել են վստահություն ձեւավորող միջոցառումների հետագա իրականացման անհրաժեշտությունը եւ համաձայնել են շարունակել իրենց շփումները»,- ասվում է ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին