Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոպենհագենում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին:
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Փաշինյանը՝ առանց մանրամասնելու, թե ինչ է քննարկվել հանդիպմանը:
Կոպենհագենում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովը, որին մասնակցում է Փաշինյանը: Դանիայում նա երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ:
















