Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը Ստրասբուրգում քննարկել են Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի համագործակցությունը:
Կառավարությունից հայտնել են, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպմանն ընդգծել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ փոխգործակցությունը ԵԽ կառույցների հետ։ Զրուցակիցները ընդգծել են, որ «Հայաստան–Եվրոպայի խորհուրդ գործընկերության խորացումը կարեւոր է ինչպես ինստիտուցիոնալ դիմակայունության, այնպես էլ եվրոպական իրավական տարածքի հետ ինտեգրացիոն գործընթացների համար»:
Հանդիպմանը ՀՀ վարչապետը եւ ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ։ Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ու վստահություն հայտնել, որ «խաղաղության հաստատումը նոր եւ նշանակալի ազդակ կհաղորդի տարածաշրջանում համագործակցության զարգացմանն ու կայունության ապահովմանը»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: