Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 26–ից 27-ը աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնել է, որ Նյու Յորքում Հայաստանի վարչապետը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի աշխատանքներին եւ հանդես կգա նստաշրջանի բարձրաստիճան քննարկումների հատվածում։
Այցի շրջանակում նախատեսվում է նաեւ վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ։
Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ է մեկնել Մոսկվայից, որտեղ սեպտեմբերի 25-ին մասնակցել էր «Համաշխարհային ատոմային շաբաթ» համաժողովին եւ առանձին հանդիպում էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: