Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հպարտ է, որ Դոնալդ Թրամփն իրեն «ընկերոջ պես է» վերաբերվում:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ Ալիեւը «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ «Թրամփը բոլորովին ուրիշ է»։
«Նա այն մարդն է, ով, վստահ եմ, ոչ միայն Ամերիկան կրկին հզոր կդարձնի։ Նա Ամերիկան կրկին հիացմունքի արժանի կդարձնի, այնպիսինը, որով մենք բոլորս հիանում էինք այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգները բարգավաճման, ազատության եւ զարգացման խորհրդանիշ էր։ Նա դա կանի։
Վստահ եմ, որ եթե նա կարողացել է վեց ամսվա ընթացքում խաղաղություն բերել մոլորակի բազմաթիվ շրջաններ, նա դա էլ կանի։ Սակայն նա բախվում է ուժեղ դիմադրության հետ, ամբողջ համակարգը նրա դեմ է։ Եվ ես նաեւ կցանկանայի ընդգծել, որ ինձ հատկապես հուզեց նրա վարքագիծը իր դեմ կատարված մահափորձի ժամանակ։ Դա հնարավոր չէ բեմադրել. ոչ մի սփիչրայթեր, ոչ մի քաղաքական խորհրդական դրան ունակ չէ։ Դա նորմալ մարդկային արձագանք էր։ Նախագահ Թրամփը քաջ մարդ է եւ մեծ առաջնորդ։ Եվ ես իսկապես հպարտ եմ, որ նա ինձ ընկերոջ պես է վերաբերվում», - նշել է Իլհամ Ալիեւը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: