Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը քննարկվել են Հայաստան–Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերելի հարցեր։
Կառավարությունից հայտնել են, որ հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության ընթացիկ թեմաների։
«Անդրադարձ է կատարվել առեւտրաշրջանառության ծավալների դինամիկային, ինչպես նաեւ համատեղ ծրագրերի իրագործման ընթացքին։
Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»,- ասվում է կառավարության հաղորդագրության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: