Փաշինյանը հաստատել է, որ Հայաստանը մտադիր է շարունակել աշխատանքը ԵԱՏՄ-ում - Mediamax.am

447 դիտում

Փաշինյանը հաստատել է, որ Հայաստանը մտադիր է շարունակել աշխատանքը ԵԱՏՄ-ում


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը եւ Միխայիլ Միշուստինն այսօր քննարկել են երկկողմ եւ տարածաշրջանային հարցեր:

ՀՀ կառավարությունից հայտնել են, որ Ալթայում անցկացվող Բնության եւ շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովի շրջանակում կայացած հանդիպմանը վարչապետները «քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգին, ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»։

 

Հանդիպման մանրամասներով  լրագրողների հետ զրույցում կիսվել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

 

Նա նշել է, որ հանդիպման ժամանակ Փաշինյանը հաստատել է, որ «Հայաստանը մտադիր է շարունակել աշխատանքը ԵԱՏՄ-ում»։

 

Օվերչուկն ասել է, որ Ռուսաստանը քննարկում է ԵԱՏՄ-ում համագործակցությունը Հայաստանի հետ եւ «մտահոգություն հայտնում որոշ հարցերի վերաբերյալ, նաեւ՝ Հայաստանի հետ առեւտրաշրջանառության կրճատման առումով»։

 

ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ հանդիպմանը ՀՀ եւ ՌԴ վարչապետները քննարկել են նաեւ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին