Փաշինյանն ու Ալիեւը կարող են հանդիպել Դուբայում - Mediamax.am

230 դիտում

Փաշինյանն ու Ալիեւը կարող են հանդիպել Դուբայում


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պատրաստվում են հուլիսի ընթացքում հանդիպել Դուբայում:

Այդ մասին հաղորդում է Middle East Eye պարբերականը՝ վկայակոչելով երկու լավատեղյակ աղբյուր:

 

Նշվում է, որ հունիսի 25-ին Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար Շեյխ Աբդուլլա բին Զայեդ Ալ Նահյանը հեռախոսային զրույցներ էր ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնակիցների հետ:

 

Հայկական կողմը Փաշինյանի եւ Ալիեւի հնարավոր հանդիպման մասին չի հայտնել:

 

Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները վերջին անգամ հանդիպել էին ս.թ. մայիսի 16-ին՝ Տիրանայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին