Պեսկով. Բաքվում մեր լրագրողների կալանքը հարաբերությունների ոգուն անհամապատասխան է - Mediamax.am

374 դիտում

Պեսկով. Բաքվում մեր լրագրողների կալանքը հարաբերությունների ոգուն անհամապատասխան է


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, որ ռուս լրագրողների ձերբակալությունը Բաքվում չի համապատասխանում երկկողմ հարաբերությունների ոգուն։

«Խոսքը լրագրողների մասին է։ Լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ նման միջոցառումները բացարձակապես չեն համապատասխանում համընդհանուր ընդունված կանոններին եւ նորմերին, ռուս-ադրբեջանական հարաբերությունների ոգուն եւ բնույթին», - Պեսկովի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

 

Հունիսի 30-ին Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր Sputnik Ադրբեջան-ի ղեկավար Իգոր Կարտավիխի եւ գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովի ձերբակալության մասին։ Sputnik-ի խմբագրությունը հայտնել էր, որ իրենք Ադրբեջանում աշխատելու պաշտոնական արգելք չէին ստացել։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին