Փաշինյան. Խնդիր չունենք խզել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ - Mediamax.am

417 դիտում

Փաշինյան. Խնդիր չունենք խզել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ


Լուսանկարը` https://www.primeminister.am/


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Պրահայում ասել է, որ «մենք խնդիր չունենք խզելու մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ»:

«Հայաստանը վարում է բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն, դա մեր ռազմավարությունն է», - Պրահայում ընթացող «GLOBSEC 2025» ֆորումի շրջանակում մասնակցելով «Օգտագործելով պահը՝ հարեւանների հետ երկարատեւ գործընկերություն կերտելու համար» պանելային քննարկմանն՝ ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նա հիշեցրել է, որ ՀՀ-ում ընդունվել է օրենք` Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին՝ նշելով, որ այժմ ՀՀ-ն սերտ համագործակցություն ունի Եվրամիության հետ: 

 

Կառավարությունից հայտնել են, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նաեւ, որ «ՀՀ-ի նպատակն է տարածաշրջանային երկրների հետ միասին կայուն եւ երկարատեւ խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում»:

 

«Այս տարի կարողացանք Ադրբեջանի հետ դրական արդյունքներով ավարտել մեր երկրների միջեւ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Այսինքն՝ այդ նախագիծը համաձայնեցվել է երկկողմանի, եւ հիմա ժամանակն է ստորագրել խաղաղության համաձայնագիրը: Այժմ մենք խորհրդակցությունների գործընթացում ենք Ադրբեջանի հետ՝ այդ կետին հասնելու եւ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին