Երեւան: Մեդիամաքս: Անկարան ամենախիստ կերպով դատապարտում է Իսրայելի ավիահարվածները Իրանի տարածքի վրա:
Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ, որը մեջբերում է Անատոլիական գործակալությունը:
Փաստաթղթում նշվում է, որ «Թել Ավիվի գործողությունները բացահայտ միջազգային իրավունքի խախտում են հանդիսանում եւ սադրանք, որը ծառայում է Իսրայելի կողմից իրականացվող տարածաշրջանի անկայունացման ռազմավարական քաղաքականությանը»:
Թուրքիայի ԱԳՆ-ում շեշտադրել են այն փաստը, որ հարձակումները իրականացվել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ակտիվացման ժամանակ:
«Սա ցույց է տալիս, որ Նեթանյահուի կառավարությունը չի ցանկանում որեւէ հարցի լուծում դիվանագիտական ճանապարհով եւ առանց երկմտելու վտանգի տակ է դնում տարածաշրջանային կայունությունն ու համաշխարհային խաղաղությունը իր նպատակների համար», - ասվում է հայտարարության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: