Երեւան: Մեդիամաքս: Այսօր Աբու Դաբիում կայացել է Ադրբեջանի եւ Իսրայելի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի եւ Գիդեոն Սաարի հանդիպումը։
Ինչպես հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ն, «հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի եւ Իսրայելի երկկողմ եւ բազմակողմ համագործակցության հարցերը, տարածաշրջանային եւ գլոբալ իրավիճակը»։
«Իսրայելական կողմը մանրամասն տեղեկացվել է նաեւ հետհակամարտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակի եւ իրողությունների, օկուպացիայից ազատագրված տարածքներում իրականացվող լայնածավալ վերականգնման եւ շինարարական աշխատանքների, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ գործընթացի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հանդիպումից հետո Գիդեոն Սաարը գրել է X սոցցանցում.
«Ադրբեջանի հետ հարաբերություններն ընդլայնվում են եւ ընդգրկում են ռազմավարական, դիվանագիտական, տնտեսական, էներգետիկ եւ այլ ուղղություններ՝ մենք շարունակելու ենք դրանք ամրապնդել եւ զարգացնել»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: