Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին եւ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Նովրուզի առիթով:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում, մասնավորապես, նշված է.
«Մեր երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ պատմականորեն ձեւավորված ամուր բարեկամական հարաբերությունները շարունակում են հանդիսանալ այն հիմքը, որի վրա զարգանում եւ օրըստօրե ընդլայնվում է Հայաստանի եւ Իրանի միջեւ բազմոլորտ եւ փոխշահավետ համագործակցությունը»:
Իրանի նախագահին ուղղված ուղերձում Փաշինյանը նշել է, որ Իրանի հետ բարեկամական հարաբերություն¬ներն «առանձնահատուկ նշանակություն ունեն մեզ համար, եւ մենք պատրաստ ենք ընդլայնել եւ ամրապնդել համագործակցությունը բոլոր ոլորտներում»:
«Գարնանային զարթոնքը խորհրդանշող այս տոնը թող նորանոր նվաճումներ եւ հաջողություններ բերի Իրանի ժողովրդին, իսկ Հայաստանի եւ Իրանի միջեւ սերտ բարիդրացիական հարաբերությունները շարունակեն անշեղորեն զարգանալ՝ ի նպաստ մեր պետությունների եւ ողջ տարածաշրջանի խաղաղության ու բարգավաճման»,-ասված է ուղերձում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: