Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր Բաքվում ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին։
Ինչպես հաղորդում է Ազերթաջը, նախորեին Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան։
«Հանդիպման ընթացքում նշվել է, որ Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերությունները կրում են ռազմավարական դաշնակցային բնույթ: Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել երկկողմ մշակութային եւ հումանիտար համագործակցության հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
















