Փաշինյանը կմասնակցի մայիսի 9-ի տոնակատարություններին Մոսկվայում - Mediamax.am

491 դիտում

Փաշինյանը կմասնակցի մայիսի 9-ի տոնակատարություններին Մոսկվայում


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը եւ կմասնակցի մայիսի 9-ի հոբելյանական տոնակատարություններին Մոսկվայում՝ Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակի առթիվ։

Այս մասին ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ՝ Պուտինի եւ Փաշինյանի մարտի 14-ին կայացած հեռախոսազրույցի վերաբերյալ։

 

ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրությունում այդ մասին չէր նշվել։

 

«Նիկոլ Փաշինյանը հայտնել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման ավարտի եւ Երեւանի՝ այս կարեւոր փաստաթուղթը ստորագրելու պատրաստակամության մասին։

 

Վլադիմիր Պուտինը այս կապակցությամբ ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ հանդես է եկել եւ հանդես է գալիս հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման օգտին՝ Անդրկովկասի տարածաշրջանում անվտանգության, կայունության եւ կայուն սոցիալ-տնտեսական զարգացման ապահովման շահերից ելնելով։ Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը միշտ կարող են ապավինել ռուսական կողմի ցանկացած հնարավոր աջակցությանն այդ նպատակներին հասնելու համար։

 

Անդրադարձ է կատարվել նաեւ փոխշահավետ ռուս-հայկական կապերի հետագա զարգացման որոշ հարցերի», - հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին