«Հայաստանը որեւէ ագրեսիայի մտադրություն չունի» - Mediamax.am

404 դիտում

«Հայաստանը որեւէ ագրեսիայի մտադրություն չունի»


Լուսանկարը` mfa.am


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ «Հայաստանը չունի որեւէ ագրեսիայի մտադրություն որեւէ երրորդ երկրի նկատմամբ»:

ԱԳՆ հաղորդագրության համաձայն, նախարարը WION լրատվամիջոցի հետ հարցազրույցում խոսել է Հնդկաստանի հետ ռազմա-տեխնիկական համագործակցության մասին:

 

«Հնդկաստանում արտադրված որոշ հատուկ սարքավորումների ձեռք բերումը Հայաստանի կողմից նախատեսված չէ օգտագործվելու կամ, այնուամենայնիվ, որեւէ այլ իմաստով, այն ուղղված չէ որեւէ այլ՝ երրորդ կողմի դեմ:

 

Մենք ներգրավված ենք խաղաղության բանակցություններում մեր արեւելյան հարեւանի հետ, բայց նաեւ ընդհանուր առմամբ, մենք շատ կենտրոնացած ենք խաղաղություն եւ կայունություն հաստատելու եւ մեր հարեւանների հետ հարաբերությունները կարգավորելու վրա:

 

Մենք գտնվում ենք մեր բանակը բարեփոխելու, արդիականացնելու գործընթացում, եւ այստեղ հնդկական փորձը որոշակի հատուկ ոլորտներում, ինչպես նաեւ Հնդկաստանում արտադրված սարքավորումները մեզ համար հետաքրքրություն են ներկայացնում: Բայց կրկին՝ սա հայկական պաշտպանական համակարգը բարեփոխելու համար է, եւ չկա մտադրություն օգտագործել այս համակարգերը որեւէ այլ՝ երրորդ կողմի դեմ:

 

Հայաստանի մտադրությունը իր պաշտպանական համակարգը որպես ամբողջություն արդիականացնելը, եւ ոչ միայն Հնդկաստանից, այլեւ այլ տեղերից ներկրված սարքավորումները միտված են ավելի լավ պաշտպանական կարողություններով ավելի լավ բանակի ունենալուն: Հայաստանը չունի որեւէ ագրեսիայի մտադրություն որեւէ երրորդ երկրի նկատմամբ», - ասել է Արարատ Միրզոյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին