Երեւան: Մեդիամաքս: Հայստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ Հայաստանը ցանկանում է դիտորդի կարգավիճակ ունենալ BRICS միավորման մեջ:
ԱԳՆ հաղորդագրության համաձայն, Հնդկաստան կատարած ակցի ընթացքում նախարարը WION լրատվամիջոցի հետ հարցազրույցում ասել է.
«Մենք մասնակցել ենք BRICS-ի, ինչպես նաեւ Շանհայի համագործակցության կազմակերպության աշխատանքներին։ Մենք շարունակում ենք հետաքրքրված մնալ BRICS-ում ունենալու դիտորդի կարգավիճակ եւ դիտարկելու, թե ինչ կարող է բերել այս համագործակցությունը եւ ձեւաչափը մեր տարածաշրջանին»:
Մեդիամաքսը նշում է, որ 2024 թ. հոկտեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կազանում մասնակցել էր BRICS+ գագաթնաժողովին:
Գագաթնաժողովի շրջանակում կայացել էր նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որը Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիեւի խոսքով, «դրական ազդակներ էր հաղորդել բանակցություններին»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: