Սիմոնյան-Մատվիենկո հեռախոսազրույցը՝ երկու աղբյուրից - Mediamax.am

380 դիտում

Սիմոնյան-Մատվիենկո հեռախոսազրույցը՝ երկու աղբյուրից


Լուսանկարը` sputniknews.ru


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր:

Հայաստանի ԱԺ-ից հայտնում են, որ հեռախոսազրույցի ընթացքում նրանք քննարկել են նաեւ ԱՊՀ ՄԽՎ խորհրդում եւ այլ հարթակներում համագործակցության հարցերը:

 

«Անդրադարձ է կատարվել նաեւ Վալենտինա Մատվիենկոյի` Հայաստան նախատեսված պաշտոնական այցի կազմակերպչական հարցերին»,- ասվում է ՀՀ ԱԺ հաղորդագրության մեջ:

 

Ռուսական կողմի փոխանցմամբ՝ Վալենտինա Մատվիենկոյի պաշտոնական այցը պետք է կայանա «ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր թափ հաղորդելու անհրաժեշտության լույսի ներքո»։

 

Մատվիենկոն նշել է, որ «այցը պետք է մանրակրկիտ նախապատրաստվի»։

 

Կողմերից հաղորդագրություններում այցի հնարավոր ժամկետներ չեն նշվում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին