Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի հետ քննարկել է «ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների ամրապնդման ուղիները եւ տարածաշրջանում մեր ընդհանուր շահերը»։
«Պետքարտուղար Ռուբիոն ընդգծել է սերտ համագործակցության անհրաժեշտությունը՝ աջակցելու կայուն եւ միասնական Սիրիային, որը սպառնալիք չի ներկայացնի Միացյալ Նահանգների, Թուրքիայի կամ տարածաշրջանի համար։
Պետքարտուղարը նշել է ISIS-ի դեմ պայքարի գլոբալ կոալիցիայում Թուրքիայի առաջնորդող դերը, Հարավային Կովկասում արդար եւ տեւական խաղաղությանն աջակցելու մեր համատեղ ջանքերը եւ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու մեր ընդհանուր նպատակը», - հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարությունը։
Մեդիամաքսը հիշեցնում է, որ հունվարի 24-ին նորանշանակ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի հետ՝ «վերահաստատելու ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների
կարեւորությունը»։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակն այն ժամանակ հայտնել էր, որ «պետքարտուղարը եւ արտգործնախարարը քննարկել են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն եւ արժանապատիվ խաղաղության կարեւորությունը»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: