Բաքվում «բացահայտում են» «USAID-ի հատուկ դերը հակաադրբեջանական արշավում» - Mediamax.am

388 դիտում

Բաքվում «բացահայտում են» «USAID-ի հատուկ դերը հակաադրբեջանական արշավում»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Թուրալ Գանջալիեւը հայտարարել է, որ Բայդենի վարչակազմի օրոք ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) «աջակցել է համաշխարհային հայությանը եւ միջազգային լրատվամիջոցներում հակաադրբեջանական արշավներին»։

«Ռուբեն Վարդանյանի հրավերը BBC Hard Talk հաղորդմանը եւ նրանց դիրքորոշման արտահայտությունը ամերիկյան լրատվամիջոցներում հակաադրբեջանական արշավի անբաժանելի մասն էր»,- ասել է նա Trend գործակալությանը։

 

Մեկ այլ պատգամավոր՝ Սեւինջ Ֆաթալիեւան, ասել է, որ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը վերականգնելուց հետո Հայաստանին հովանավորող միջազգային շրջանակները կողմնակալ դիրքորոշում են ցուցաբերում»։

 

«USAID-ն նրանց թվում է: Մինչ օրս ԱՄՆ Պետդեպարտամենտը կողմնակալ դիրքորոշում է ցուցաբերել Ադրբեջանի նկատմամբ, եւ բոլոր այդ գործերը ղեկավարում էր Վիկտորյա Նուլանդի ստեղծած ցանցը։ Այժմ պարզ է դառնում, որ USAID-ն հատուկ դեր է խաղացել միջազգային լրատվամիջոցներում Ադրբեջանի դեմ արշավում։ Օրինակ, Politico-ն եւ BBC-ն զգալի ֆինանսական աջակցություն են ստացել USAID-ից: Պարզ է դառնում, թե ինչու է BBC-ն պաշտպանել Ռուբեն Վարդանյանին եւ նույնիսկ հրավիրել նրան Hard Talk շոուին»,- ասել է նա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին