Ադրբեջանը ծանուցել է ԱՄՆ-ին երկրում USAID-ի աշխատանքի դադարեցման մասին - Mediamax.am

313 դիտում

Ադրբեջանը ծանուցել է ԱՄՆ-ին երկրում USAID-ի աշխատանքի դադարեցման մասին


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանը պաշտոնապես ծանուցել է ԱՄՆ-ին երկրում Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեությունը դադարեցնելու մասին։

Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։

 

«Ամերիկյան կողմը պաշտոնապես ծանուցվել է երկրում USAID-ի գործունեության իրավական հիմքերի բացակայության եւ նրա աշխատանքի դադարեցման մասին»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Հունվարի 16-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Ադրբեջանում գործելու համար USAID-ին իրավական հիմքեր չունի, եւ որ դրա գործունեությունը պետք է դադարեցվի։ Նա նշել էր, որ 2024 թվականի հունիսի 1-ից հետո ադրբեջանական կողմը չի թարմացրել Ադրբեջանում USAID գործունեության վերաբերյալ 2000 թվականին ստորագրված շրջանակային փաստաթուղթը։ Ըստ Բայրամովի, որոշումը կայացվել էր այն պատճառով, որ վերջին տարիներին USAID-ի օգնությունը «ոչ մի կերպ չէր համապատասխանում Ադրբեջանի շահերին, այլ ծառայում էր երկրում ԱՄՆ օրակարգի առաջ մղմանը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին