Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Թրամփի վարչակազմը կապ է հաստատում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) արտասահմանյան գրասենյակների հետ՝ բացահայտելու եւ ընտրելու այն ծրագրերը, որոնք կարող են շարունակվել՝ չնայած նախագահի 90-օրյա սառեցման մասին հրամանին:
Հունվարի 20-ից USAID ծրագրերի մեծ մասը սառեցվել է ամբողջ աշխարհում:
«Այժմ մենք պետք է աշխատենք պարզելու համար, թե որ ծրագրերը կարող են շարունակվել», - ասել է Ռուբիոն Գվատեմալայում կայացած մամուլի ասուլիսում։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, նա ընդգծել է, որ ընտրության չափանիշը լինելու է նախագծերի համապատասխանությունը ԱՄՆ ազգային շահերին։ «Այն նախագծերը, որոնք այդ շահերին չեն համապատասխանում, չեն շարունակվի»,- հավելել է Ռուբիոն։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: