«Եթե Իսրայելը չխանգարեր, Իրանը միջուկային զենք կունենար 10 տարի առաջ» - Mediamax.am

232 դիտում

«Եթե Իսրայելը չխանգարեր, Իրանը միջուկային զենք կունենար 10 տարի առաջ»


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Իրանը կարող էր միջուկային զենք ստանալ 10 տարի առաջ, եթե Իսրայելը չխանգարեր նրան։

Այդ մասին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

 

«Որեւէ կասկած չկա, որ Իրանը ցանկանում է միջուկային զենք ունենալ։ Նրանք այդ նպատակին հասած կլինեին 10 տարի առաջ, եթե մենք տարբեր քայլեր չձեռնարկեինք՝ նրանց ետ պահելու համար», - պնդել է հրեական պետության ղեկավարը։

 

«Մենք դանդաղեցրել ենք նրանց ընթացքը, բայց լիովին չենք կանգնեցրել», - ավելացրել է Նեթանյահուն։

 

Իսրայելի վարչապետը նաեւ ասել է, որ Դոնալդ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն փոխել է ուժերի հավասարակշռությունը Մերձավոր Արեւելքում եւ «հսկայական աջակցություն է հանդիսանում նրանց համար, ովքեր ցանկանում են սաստել Իրանի ագրեսիան»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին