Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երեկ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ՝ «վերահաստատելու ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների կարևորությունը, Թուրքիայի դերը՝ որպես ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակից և մեր ընդհանուր շահերը տարածաշրջանում»։
Ինչպես հայտնել է Պետքարտուղարի մամուլի խոսնակ Թեմմի Բրյուսը, այլ հարցերի թվում զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացը։
«Պետքարտուղարը և արտգործնախարարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: