Բլինքենը Ադրբեջանին կոչ է արել «անհապաղ ազատ արձակել» ակտիվիստներին եւ լրագրողներին - Mediamax.am

283 դիտում

Բլինքենը Ադրբեջանին կոչ է արել «անհապաղ ազատ արձակել» ակտիվիստներին եւ լրագրողներին


Լուսանկարը` https://www.usip.org/


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենն այսօր Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել «անհապաղ ազատ արձակել» ձերբակալված քաղաքացիական հասարակության եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներին։

«Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը անհապաղ ազատ արձակել Ռուֆաթ Սաֆարովին, Սեւինջ Վագըֆգիզիին, Ազեր Գասըմլիին, Ֆարիդ Մեհրալիզադեին, Բախտիյար Հաջիեւին, Գուբադ Իբադօղլուին, Meydan TV անկախ հեռուստաալիքի վերջերս ձերբակալված աշխատակիցներին եւ շատ ուրիշներին, որոնք ձերբակալվել են մարդու իրավունքների ոլորտում իրենց աշխատանքի համար։ Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է ոչ միայն այս ձերբակալություններով, այլեւ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության եւ ԶԼՄ-ների դեմ աճող ճնշումներով»,- ասվում է Բլինքենի հայտարարության մեջ:

 

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը ազատ արձակել մարդու իրավունքների պաշտպանության համար անարդարացի կերպով ձերբակալվածներին, դադարեցնել քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումները, հարգել մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները եւ կատարել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը անդամակցելիս ստանձնած պարտավորությունները», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին