Մոսկվան ակնկալում է, որ 3+3 ձեւաչափի աշխատանքը կակտիվանա - Mediamax.am

3310 դիտում

Մոսկվան ակնկալում է, որ 3+3 ձեւաչափի աշխատանքը կակտիվանա


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Մոսկվան ակնկալում է, որ հոկտեմբերի 18-ին Թուրքիայում կայացած նախարարների հանդիպումից հետո 3+3 ձեւաչափի աշխատանքները կակտիվանան։

Այդ մասին ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում կայացած ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստում։

 

Հայաստանը հանդիպմանը ներկայացնում էր ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը։

 

«Իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է բարդ մնալ, սակայն դրա բարելավման նախադրյալներ կան։ Դրան խոչընդոտում են արտաքին խաղացողները, որոնք գործում են, մեղմ ասած, ոչ վայելուչ նպատակներով, առաջին հերթին դա արեւմտյան երկրներն են: Դա կրկին հաստատում է այն թեզը, որ տարածաշրջանային խնդիրները պահանջում են տարածաշրջանային լուծումներ։ Հետեւաբար, Հարավային Կովկասում մենք արել եւ շարունակում ենք անել հնարավորը «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի ամրապնդման համար։ Մենք ակնկալում ենք, որ Անկարայում նախարարների հանդիպումից հետո այդ մեխանիզմի աշխատանքը կակտիվանա»,- ասել է Շոյգուն։

 

3+3 ձեւաչափը ներառում է Ադրբեջանը, Հայաստանը, Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը, սակայն Վրաստանը հանդիպումներին չի մասնակցում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին