ԵՄ բարձր ներկայացուցիչը խոսել է Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձի իրավունքի մասին - Mediamax.am

262 դիտում

ԵՄ բարձր ներկայացուցիչը խոսել է Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձի իրավունքի մասին


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս Եվրոպական միության Արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ասել է, որ «Ադրբեջանի հետ հարաբերությունները էներգետիկայի եւ որոշ այլ ոլորտներում չպետք է խանգարեն մեզ վճռականորեն արտահայտել մեր մտահոգությունները եւ քննադատությունը»:

Այս մասին Բորելն ասել է հոկտեմբերի 22-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստի իր եզրափակիչ ելույթում՝ նշելով, որ «սա պետք է շատ հստակ ազդանշան լինի Բաքվում կայանալիք COP29 համաժողովից առաջ»։

 

«Եվրամիությունը վճռական է օգտագործել COP29-ի ազդակը վերահաստատելու մեր ակնկալիքները, որ Ադրբեջանը կկատարի մարդու իրավունքների ոլորտում իր միջազգային պարտավորությունները:

 

Մենք նաեւ պետք է շարունակենք դիմենք Ադրբեջանին՝ Ղարաբաղ միջազգային մուտքը դյուրացնելու, տեղում իրավիճակի անկախ մոնիտորինգ իրականացնելու եւ Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձի իրավունքը ապահովելու համար», - ասել է Եվրամիության բարձր ներկայացուցիչը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին