ԱՄՆ կառավարությունը Հայաստանին կտրամադրի $ 20,6 մլն - Mediamax.am

4197 դիտում

ԱՄՆ կառավարությունը Հայաստանին կտրամադրի $‌20,6 մլն


Լուսանկարը` U.S. Embassy


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) ղեկավար Սամանթա Փաուերը հայտարարել է, որ Հայաստանի ժողովրդավարական առաջընթացի հետագա զարգացումները խթանելու նպատակով ԱՄՆ-ը ՀՀ-ին կտրամադրի 20,6 մլն դոլար:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացքում հայտարարված նոր ֆինանսական հանձնառությունները կուղղվեն ՀՀ կառավարության բարեփոխումներին եւ կնպաստեն հանրային ծառայությունների բարելավմանը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի «Ժողովրդավարությունն արդյունավետ է» նախաձեռնության շրջանակում։

 

«Կոնգրեսի հետ աշխատանքներն ամփոփելով՝ ԱՄՆ ՄԶԳ-ը եւ Պետքարտուղարությունը հայտարարել են կիբեռանվտանգության, սահմանային անվտանգության եւ էներգետիկ անվտանգության մեծացման եւ բարդ սպառնալիքների ու մարտահրավերների նկատմամբ դիմակայունության ամրապնդման հարցերում Հայաստանին աջակցելու նպատակով $‌20 մլն տրամադրելու մասին։

 

Բացի այդ, ԱՄՆ ՄԶԳ-ն հայտարարել է նաեւ 600 հազար դոլարի ֆինանսավորման մասին, որը «Տեղեկատվական բարեվարքության եւ դիմակայունության բարելավման նախաձեռնության» (ProInfo) շրջանակում կուղղվի ազդեցիկ ու հանրային հետաքրքրություններից բխող լրագրություն ապահովելու նպատակով անկախ լրատվամիջոցների տեխնոլոգիական արդիականացմանը, մեդիա եւ տեղեկատվական գրագիտության հարցերում նորարարությունների խթանմանը եւ Հայաստանում մեդիա ոլորտի առանցքային բարեփոխումների ջատագովման աշխատանքներին»,- ասվում է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին