Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են խաղաղ գործընթացը - Mediamax.am

1185 դիտում

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են խաղաղ գործընթացը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

Կառավարությունից հայտնում են, որ «քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգին առնչվող հարցեր»:

 

Մեդիամաքսը նշում է, որ ս.թ. հուլիսին Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ «բացառիկ հնարավորություն» կա Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագիր կնքելու համար։

 

«Բացառիկ հնարավորություն կա կյանքի կոչելու խաղաղության պայմանագիրը, ինչը վերջ կդնի տասնամյակներ տեւած հակամարտությանը եւ տարածաշրջանում տնտեսական աճի, արեւելքի եւ արեւմուտքի, հարավի եւ հյուսիսի երկրների միջեւ կապեր հաստատելու հնարավորություններ կստեղծի։ Ադրբեջանը վճռորոշ դերակատարում ունի այս հարցում»,- ասել էր Բլինքենը Բրուքինգսի ինստիտուտում կայացած քննարկումների ժամանակ:

 

«Մենք ակտիվորեն աշխատում էինք դիվանագիտական ճանապարհով՝ փորձելով Ադրբեջանին եւ Հայաստանին մոտեցնել խաղաղության պայմանագրին։ Մենք դա արել ենք Եվրամիության հետ սերտ համագործակցությամբ, եւ ես կարծում եմ, որ խաղաղության պայմանագիրն հասանելի է։ Այդ մասին նախագահ Ալիեւին ասել եմ մոտ մեկ շաբաթ առաջ»,- ասել էր ԱՄՆ պետքարտուղարը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին