Փեզեշքիանը կոչ է արել արագացնել ռուս-իրանական համաձայնագրերի իրականացումը - Mediamax.am

3633 դիտում

Փեզեշքիանը կոչ է արել արագացնել ռուս-իրանական համաձայնագրերի իրականացումը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի եւ Իրանի միասնական դիրքորոշումը բազմաբեւեռ աշխարհի վերաբերյալ նպաստելու է համաշխարհային կայունության ամրապնդմանը։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ISNA գործակալությունը, այդ մասին օգոստոսի 5-ին Թեհրանում ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ ընդունելով Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուին։

 

«Իրանի եւ Ռուսաստանի համատեղ դիրքորոշումը եւ համագործակցությունը բազմաբեւեռ աշխարհի առաջմղման գործում, անշուշտ, կհանգեցնի համաշխարհային անվտանգության եւ խաղաղության հետագա ամրապնդմանը», - ասել է Իրանի նախագահը: Նա ընդգծել է, որ որոշ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, հեգեմոնիայի շրջանն ավարտվել է։

 

«Ռուսաստանը դժվար ժամանակներում միշտ եղել է Իրանի կողքին, եւ նման ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունների ամրապնդումը Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է»,- նշել է Փեզեշքիանը։ Նա կոչ է արել արագացնել Մոսկվայի եւ Թեհրանի միջեւ կնքված համաձայնագրերի իրականացումը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին