Երեւանում է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդականը - Mediamax.am

2093 դիտում

Երեւանում է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդականը


Լուսանկարը` ԱԽ գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանն ու ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոն քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր:

ԱԽ գրասենյակից հայտնել են, որ զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ վերջին զարգացումներին:

 

ԱԽ քարտուղարը վերահաստատել է տարածաշրջանում համապարփակ ու երկարատեւ խաղաղության հաստատման հայկական կողմի հանձնառությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին