Երեւան: Մեդիամաքս: Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան հուլիսի 9-ից 17-ը կայցելի Վրաստան եւ Հայաստան։
«Հայաստանում պետքարտուղարի տեղակալը կհանդիպի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ԱՄՆ-Հայաստան գործընկերության ամրապնդման եւ օրենքի գերակայության, հակակոռուպցիոն եւ դատաիրավական բարեփոխումների ոլորտում Հայաստանի ժողովրդավարական նվաճումների առաջխաղացման հարցերը:
Նա կայցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակին։
Պետքարտուղարի տեղակալ Զեյան կայցելի Հաղպատի վանք», - տեղեկացնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: