Պուտինը թվարկել է Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության նպատակները - Mediamax.am

2697 դիտում

Պուտինը թվարկել է Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության նպատակները


Լուսանկարը` kremlin.ru


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանի կողմից առաջարկվող Եվրասիայում համագործակցության, անվտանգության եւ զարգացման նոր ճարտարապետությունը կոչված է «փոխարինել հնացած եվրակենտրոն եւ եվրաատլանտյան մոդելները, որոնք միակողմանի առավելություններ էին տալիս միայն առանձին պետություններին»։

Աստանայում ելույթ ունենալով Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովում՝ Պուտինը նշել է, որ «բազմաբեւեռ աշխարհն իրականություն է դարձել»։

 

«Պետությունների շրջանակը, որոնք արդար աշխարհակարգի կողմնակից են եւ պատրաստ են վճռականորեն պաշտպանել իրենց օրինական իրավունքները եւ ավանդական արժեքները, ընդլայնվում է»,- նշել է Ռուսաստանի նախագահը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին