Քննարկվել է Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը - Mediamax.am

4306 դիտում

Քննարկվել է Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը


Լուսանկարը` արխիվային լուսանկար


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը եւ Հաքան Ֆիդանը հունիսի 25-ին քննարկել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ հեռախոսազրույցի ընթացքում ԱԳ նախարարներն անդրադարձել են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ պայմանավորվածությունների իրականացմանը:

 

ԱԳ նախարարները քննարկել են նաեւ երկու երկրի միջեւ շարունակական երկխոսությանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին