Կրեմլը փորձելու է հստակեցնել Երեւանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ - Mediamax.am

697 դիտում

Կրեմլը փորձելու է հստակեցնել Երեւանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ


Լուսանկարը` bc.ca


Երեւան: Մեդիամաքս: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ Ռուսաստանը կշարունակի աշխատել Հայաստանի հետ՝ Երեւանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ հստակեցնելու համար:

«Մենք կշարունակենք աշխատել մեր հայ ընկերների հետ, կհստակեցնենք նրանց դիրքորոշումը: Հուսով ենք, որ, ամեն դեպքում, հավատարիմ կմնանք գործընկերային եւ դաշնակցային հարաբերություններին», - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու հետ կապված:

 

«Կարծում եմ, որ դրանով ոչ պակաս շահագրգռված են նաեւ մեր հայ գործընկերները», - ավելացրել է Կրեմլի ներկայացուցիչը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին