Փաշինյանը ՀԱՊԿ-ն անվանել է «փուչիկ դաշինք» - Mediamax.am

Մարտ 03, 2026
3872 դիտում

Փաշինյանը ՀԱՊԿ-ն անվանել է «փուչիկ դաշինք»


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր չի բացառել, որ Հայաստանը դուրս կգա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ):

«Մեղավորը նրանք են, որ ձեւավորել են փուչիկ դաշինք, որի անդամները ոչ թե իրենց պայմանագրային պարտականություններն են կատարել, այլ Ադրբեջանի հետ պլանավորում էին մեր դեմ պատերազմը: Դուրս կգանք, մենք կորոշենք՝ երբ դուրս գանք։ Բա, ձեր կարծիքով, հաջորդ քայլը ո՞րն է, բա կարո՞ղ է հետ գնանք։ Ուրիշ ճանապարհ չկա»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների՝ դահլիճից հնչող արձագանքներին, ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ անդամ երկրներից երկուսը մասնակցել է հայերի դեմ պատերազմի նախապատրաստությանը։




Մեր ընտրանին