Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ վարչակազմը շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ տարբեր ուղղություններով բարեփոխումներն առաջ մղելու նպատակով:
Կառավարությունից հայտնում են, որ այդ մասին այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը:
Փաշինյանը կարևորել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի անցկացումը Երևանում և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի բազմաոլորտ փոխգործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Վարչապետը նաեւ կարևորել է մայիսի 5-ին Բրյուսելում անցկացված Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ կյանքի կոչումը:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացին:
«Վարչապետը տեղեկացրել է, որ Հայաստանի կառավարությունը հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը և դրա իրականացման գործում ընդգծել միջազգային գործընկերների աջակցության անհրաժեշտությունը», - ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: