ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի մի քանի տասնյակ քաղաքացիների նկատմամբ - Mediamax.am

1565 դիտում

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի մի քանի տասնյակ քաղաքացիների նկատմամբ


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ-ը վիզային պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի մի քանի տասնյակ քաղաքացիների, այդ թվում՝ կառավարության եւ խորհրդարանի անդամների եւ նրանց ընտանիքների անդամների նկատմամբ։

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը հայտնել է, որ խոսքը «Վրացական երազանք» կուսակցության անդամների, իշխող կուսակցության պատգամավորների, իրավապահ մարմինների աշխատակիցների մասին է։

 

Նա կոնկրետ անուններ չի նշել՝ վկայակոչելով գաղտնիության կանոնները: Միլերն ասել է, որ այդ անձինք պատասխանատու են «Վրաստանում ժողովրդավարությունը քայքայելու, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին վախեցնելու եւ խաղաղ ցույցերը բիրտ կերպով ճնշելու համար»։

 

«Այդ գործողությունները վտանգում են խաթարել Վրաստանի եվրոպական ապագան և հակասում են Վրաստանի Սահմանադրությանը եւ նրա ժողովրդի իղձերին», - ասել է ամերիկացի դիվանագետը:

 

Նա հույս է հայտնել, որ Վրաստանի ղեկավարները «կվերանայեն իրենց գործողությունները»։ Հակառակ դեպքում ԱՄՆ-ը պատրաստ է «լրացուցիչ գործողություններ ձեռնարկել»։

 

Մեկնաբանելով ԱՄՆ որոշումը, Վրաստանի փոխվարչապետ Թեա Ցուլուկիանին ասել է, որ «սա հերթական սխալն է, որը, ցավոք, ԱՄՆ-ն թույլ է տալիս իր ռազմավարական գործընկերոջ հանդեպ»։

 

Փոխվարչապետը նշել է, որ ԱՄՆ-ն կարիք ունի վերագործարկել Վրաստանի հետ հարաբերությունները։

 

«Եվ մենք համբերատար կսպասենք այն օրվան, երբ մեր բարեկամը կորոշի կրկին բարեկամաբար խոսել մեզ հետ եւ հրաժարվել հեղափոխությունների կազմակերպումը ֆինանսավորելուց», - ասել է Ցուլուկիանին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին