Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 22-ին Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը, այսօր հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Նախատեսվում է դիտարկել ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման առանցքային հարցերը, ինչպես նաեւ մտքերի հանգամանալից փոխանակում իրականացնել տարածաշրջանային արդի խնդիրների շուրջ։
Բայկալ-Ամուր մայրուղու շինարարության մեկնարկի 50-ամյակի կապակցությամբ Վլադիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիեւը կհանդիպեն ԲԱՄ-ի վետերանների եւ երկաթուղային արդյունաբերության աշխատակիցների հետ։ Ինչպես հայտնի է, երկաթուղու կառուցման հետ կապված հարցերն անմիջականորեն վերահսկում էր Ադրբեջանի նախագահի հայրը՝ Հեյդար Ալիեւը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: