«Ադրբեջանը հիասթափված է ԱՄՆ դիրքորոշումից» - Mediamax.am

3670 դիտում

«Ադրբեջանը հիասթափված է ԱՄՆ դիրքորոշումից»


Լուսանկարը` https://aze.media/


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւն ասել է, որ «Ադրբեջանը հիասթափված է Միացյալ Նահանգների միակողմանի դիրքորոշումից»։

«Խաղաղություն պետք է Բաքվի եւ Երեւանի միջեւ լինի: Մենք պետք է հասկանանք միմյանց խնդիրները, շրջենք առճակատման էջը եւ շարժվենք առաջ։ Այնպիսի երկրները, ինչպիսին, օրինակ, Ֆրանսիան է, մի կողմից ռազմականացնում են Հայաստանը, մյուս կողմից խոսում են խաղաղության մասին։ Դա օգուտ չի կարող բերել: Մենք հիասթափված ենք նաեւ Միացյալ Նահանգների որոշ հայտարարություններից եւ գործողություններից։ Նրանք միակողմանի դիրքորոշում են որդեգրել Ադրբեջանի նկատմամբ»,- ասել է Հաջիեւը չինական Phoenix հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը մեջբերում եմ ադրբեջանական լրատվամիջոցները։

 

«Եթե դուք միակողմանի գործողություններ եք ձեռնարկում, ապա բանակցային գործընթացում լիովին անաչառ կողմ լինել չեք կարող։ Մենք բարձր ենք գնահատում լավ ծառայությունները: Բայց մենք չենք կարծում , որ որեւէ միջնորդության անհրաժեշտություն կա»,- հավելել է Ալիեւի օգնականը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին