«Վրաստանի հետ գործակցության ընդլայնումը ռազմավարական կարեւորություն ունի» - Mediamax.am

3315 դիտում

«Վրաստանի հետ գործակցության ընդլայնումը ռազմավարական կարեւորություն ունի»


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր ասել է, որ ինքն «առանց վերապահումների աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը»:

«Հուսով եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը կստորագրվի: Վրաստանը պատրաստ է դրականորեն աջակցել տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատմանը»,- Երեւանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում ասել է Վրաստանի վարչապետը:

 

Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին նշել է, որ այսօր վրացի իր գործընկերոջ հետ քննարկվել է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունը:

 

«Վրաստանի հետ համագործակցության շարունակական ընդլայնումը ռազմավարական կարեւորություն ունի ոչ միայն մեր երկրների համար, այլեւ՝ տարածաշրջանի կայունություն եւ փոխշահավետ համագործակցություն ապահովելու տեսակետից», - ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին