Մոսկվան մեկնաբանել է «Զվարթնոցից» իր սահմանապահների դուրսբերման հարցը - Mediamax.am

1038 դիտում

Մոսկվան մեկնաբանել է «Զվարթնոցից» իր սահմանապահների դուրսբերման հարցը


Լուսանկարը` TASS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ «Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահներին հեռացնելու որոշումը «Երեւանի ոչ բարեկամական քայլերից մեկն է»:

«Քիչ հավանական է, որ ռուս սահմանապահների դուրսբերումը համապատասխանի Հայաստանի եւ նրա քաղաքացիների անվտանգությանը, հատկապես՝ հաշվի առնելով այն խնդիրները, որոնց վրա ռուս եւ հայ սահմանապահները երկար տարիներ արդյունավետ աշխատել են»,- ասուլիսի ժամանակ ասել է դիվանագետը:

 

Նրա խոսքով՝ հայկական կողմի ծանուցումն ուղարկվել է միջգերատեսչական ճանապարհով.

 

«Մոսկվան դիվանագիտական խողովակներով ոչինչ չի ստացել: Բոլոր որոշումները կկայացվեն միջգերատեսչական ուսումնասիրության արդյունքների հիման վրա»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին