«Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը կարևոր ազդակ կլինի» - Mediamax.am

3357 դիտում

«Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը կարևոր ազդակ կլինի»


Լուսանկարը` https://www.mfa.am/


Երեւան: Մեդիամաքս: ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելն ասել է, որ «վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր ուղերձ կլինի Հայաստանի քաղաքացիների համար»։

Բորելի ելույթը Եվրախորհրդարանում կայացած լսումների ժամանակ ընթերցել է միջազգային գործընկերության հարցերով եվրահանձնակատար Յուտա Ուրպիլայնենը։

 

«Մարդկանց միջև շփումներն ընդլայնելու համար մենք քննարկում ենք վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու տարբերակները։

 

Հայաստանը մեծ հետաքրքրություն է հայտնել, և մենք կոչ ենք արել նրա ղեկավարությանն ակտիվացնել ջանքերը՝ համապատասխան բարեփոխումներ իրականացնելու համար: Վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր ուղերձ կլինի Հայաստանի քաղաքացիների համար եւ խթան կհանդիսանա հետագա բարեփոխումների համար»,- ասել է Բոռելը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին