Քրիստինա Քվին. ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է - Mediamax.am

3490 դիտում

Քրիստինա Քվին. ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ասել է, որ «տեւական խաղաղության հաստատման համար ԱՄՆ-ն շարունակում է աշխատել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ»:

«2023 թվականին Հայաստանը զերծ չէր մարտահրավերներից: Ի հեճուկս դրանց՝ հայ-ամերիկյան փոխգործակցությունն ամուր է եւ առավել ամրապնդվում է»,- պաշտոնավարման առաջին տարին ամփոփող տեսանյութում ասել է դեսպան Քվինը։

 

Նա նշել է, որ Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է՝ որպես գործընկեր եւ բարեկամ.

 

«Իմ ամենօրյա աշխատանքը միտված է, որպեսզի օգնի Հայաստանին կերտել իր բարօրությունը՝ որպես աշխարհի ժողովրդավար պետությունների համայնքի ամուր ու անկախ անդամ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին