Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանում Եվրամիության դեսպան Պյոտր Միխալկոն կանչվել է երկրի ԱԳՆ, որտեղ նրան մտահոգություն են հայտնել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ։
«Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը, որը հակասում է ի սկզբանե ձեռք բերված պայմանավորվածություններին, լուրջ մտահոգություն է առաջացնում։ Նշվել է, որ այդ առաքելությունը, հակառակ տարածաշրջանային կայունությանը նպաստելու, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վստահության հաստատման հայտարարված նպատակներին, լայնորեն օգտագործվում է որպես Ադրբեջանի դեմ քարոզչության միջոց»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: