ԱՄՆ-ը ձգտում է ամրապնդել ներկայությունը Անդրկովկասում, ասել են Մոսկվայում - Mediamax.am

2364 դիտում

ԱՄՆ-ը ձգտում է ամրապնդել ներկայությունը Անդրկովկասում, ասել են Մոսկվայում


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները «ձգտում են ամրապնդել իրենց ներկայությունը Անդրկովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում՝ այնտեղ քաղաքական իրավիճակը մանիպուլացնելու համար»։

«Նրանց հիմնական նպատակն է խզել այդ պետությունների եւ Ռուսաստանի միջեւ պատմականորեն ձեւավորված կապերը եւ խաթարել մեր մասնակցությամբ ինտեգրացիոն գործընթացները։ Դրա համար օգտագործվում են բոլոր հնարավոր գործիքները, ներառյալ թեմատիկ նախագծերը տարբեր ոլորտներում, կենտրոնացված աշխատանքը երիտասարդների հետ, մեդիա ռեսուրսները եւ վերահսկվող ՀԿ-ները»,- ասել է Զախարովան։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին