Երեւան: Մեդիամաքս: Եվրամիությունը մտահոգված է Հայաստանի հանդեպ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի տարածքային պահանջներով։
Այս մասին հունվարի 22-ին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը` ԵՄ խորհրդի նիստի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում:
«Մենք համակարծիք էինք, որ Ադրբեջանը պետք է վերադառնա Հայաստանի հետ խաղաղության եւ կարգավորման վերաբերյալ բովանդակային բանակցություններին»,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։
«Ալիեւի վերջին տարածքային պահանջները լուրջ անհանգստություն են առաջացնում։ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի կլինի եւ կհանգեցնի լուրջ հետեւանքների Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում», - ասել է Բորելը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: