Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետները կհանդիպեն հունվարի վերջին - Mediamax.am

2772 դիտում

Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետները կհանդիպեն հունվարի վերջին


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հաջորդ հանդիպումը կկայանա հունվարի վերջին:

«Նախնական պայմանավորվածությունների համաձայն, հանդիպմանը նախ քննարկվելու է հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագիծը, որում պետք է հստակ սահմանվեն համատեղ աշխատանքներում օգտագործվելիք իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի, իրավական ակտերի տեսակները եւ տիպերը, պետք է նույնականացվեն ԽՍՀՄ ժամանակաշրջանի վերջին տոպոգրաֆիկ քարտեզները, որոնք պատշաճ իրավական հիմքերով կազմվել եւ տպագրվել են»,- ասված է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի հաղորդագրությունում:

 

Հանդիպման կոնկրետ օրը եւ վայրը կհամաձայնեցվի լրացուցիչ։

 

Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուսթաֆաեւի վերջին հանդիպումը կայացել է 2023 թվականի նոյեմբերի 30-ին հայ-ադրբեջանական սահմանագծի Իջեւանի ու Ղազախի հատվածում։ Հանդիպումից հետո Երեւանն ու Բաքուն հաստատել են սահմանազատման հանձնաժողովների աշխատակարգը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին