Փաշինյանն ու Գերապետրիտիսը խոսել են Հայաստանի եվրոպական ինտեգրման մասին - Mediamax.am

5033 դիտում

Փաշինյանն ու Գերապետրիտիսը խոսել են Հայաստանի եվրոպական ինտեգրման մասին


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հունաստանի արտաքին գործերին նախարար Յորղոս Գերապետրիտիսն այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է, որ իր երկիրը «պատրաստակամ է Հայաստանին սատարելու բոլոր հնարավոր ուղղություններով, ինչպես Եվրոպական միության հետ հարաբերություններում, այնպես էլ Հայաստանի Եվրոպական ընտանիք ինտեգրման երկխոսության հեռանկարի շրջանակներում»:

Կառավարությունից հայտնում եմ, որ Նիկոլ Փաշինյանն, իր հերթին, ասել է.

 

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն աջակցության համար, որ Հունաստանը Եվրոպական Միության և միջազգային հանրության հետ միասին մատուցել և մատուցում է մեզ։ Իհարկե, մենք չենք կարծում, որ կարողացել ենք ամբողջությամբ օգտագործել մեր հարաբերությունները զարգացնելու ներուժը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ առումով։ Հուսով եմ, որ այս այցի արդյունքում կբարձրացնենք այդ ներուժի օգտագործման մակարդակը»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին