Միրզոյան. Ադրբեջանական առաջարկների որոշ մասերում տեսնում ենք հետընթաց - Mediamax.am

4073 դիտում

Միրզոյան. Ադրբեջանական առաջարկների որոշ մասերում տեսնում ենք հետընթաց


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ դեկտեմբերի վերջին Հայաստանը ստացել է Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագրի հերթական առաջարկները:

«Հունվարի 4-ին մենք փոխանցել ենք հայկական առաջարկները: Ադրբեջանական առաջարկների մեջ, որոշ հոդվածներով, տեքստի որոշ մասերում տեսնում ենք որոշակի հետընթաց, բայց նաեւ որոշակի առաջընթաց՝ մի քանի այլ ուղղությամբ։ Սակայն կառուցողական աշխատել ենք այդ առաջարկների ուղղությամբ:

 

Խաղաղության պայմանագրում մենք պետք է տեսնենք այն հստակ հիմքերը, որոնցով պետք է տեղի ունենան սահմանազատման գործընթացը: Տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը եւ սահմանների դելիմիտացիան այն հարցերն են, որ ՀՀ-ն չի կարող թույլ տալ անորոշություն: Որեւէ անորոշություն պարարտ հիմք է հետագա էսկալացիաների համար»,- Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Արարատ Միրզոյանը:

 

Յորղոս Գերապետրիտիսն էլ իր հերթին նշել է, որ ներգրավված կողմերը պետք է շարունակական երկխոսության մեջ լինեն:

 

«Կարծում եմ, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը շատ իրատեսական, արդարացի եւ շատ կայուն լուծում է ապահովում։ Խաղաղության գործընթացը պետք է հստակ անդրադառնա կոնկրետ խնդիրների, սահմանազատումը պետք է հստակ լինի»,-ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին